Հասարակություն

Սամվել Բաբայանի գործով նիստը հետաձգվեց

WRed 275 դիտում
Սամվել Բաբայանի գործով նիստը հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, վերսկսվեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով դատական նիստը: Բաբայանը ներկա էր նիստին:

Պետական մեղադրող Արամ Արամյանը միջնորդեց, որ երկու ամբաստանյալների՝ Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանի համար հանրային պաշտպան ներգրավվի, քանի որ նրանք հանրային պաշտպաններ չունեին: Այդ իսկ պատճառով դատարանը հետաձգեց նիստը:

Նշենք, որ Սամվել Բաբայանն ունի պաշտպան, վերջինս Արամ Ղլեչյանն է:

Դատական նիստը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 21-ը՝ ժամը 12:00:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250