Հասարակություն

Բարսելոնա-Երևան չվերթն իրականացնող օդանավի անիվներում տեխնիկական խնդիրներ են առաջացել

WRed 1 րոպե 284 դիտում
Բարսելոնա-Երևան չվերթն իրականացնող օդանավի անիվներում տեխնիկական խնդիրներ են առաջացել

Բարսելոնա-Երևան չվերթն իրականացնող օդանավի հիմնական անիվներում տեխնիկական խնդիրներ են հայտնաբարվել։ Այս մասին տեղեկացնում է «Արմենիա ավիաընկերությունը»։

 

«Հարգելի ուղևորներ տեղեկացնում ենք Ձեզ, որ Արմենիա ավիաընկերության NGT 782` Բարսելոնա-Երևան չվերթը ուշանում է, օդանավի հիմնական անիվներում հայտնաբերված տեխնիկական խնդրի պատճառով: Արմենիա ավիաընկերությունը արդեն կապ է հաստատել եվրոպայում գտնվող իր գործընկերների հետ նոր անիվների մատակարարումը Բարսելոնա արագացնելու, տեխնիկական խնդիրը վերացնելու համար: Այս պահին օպերատիվ աշխատանքներ են ընթանում խնդրի արագ կարգավորման և քաղաքացիների վերադարձը դեպ Երևան անվտանգ ապահովելու համար:

 

Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար»,–ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250