Հասարակություն

ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանի ծնողները խնդրել են դատական նիստին իրենց մասնակցության թույլտվություն

WRed 1 րոպե 230 դիտում
ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանի ծնողները խնդրել են դատական նիստին իրենց մասնակցության թույլտվություն

ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվող 10 ամբաստանյալների՝  Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի ու մյուսների գործով  այսօր դատարանը լսել է ևս 5 վկայի: Նրանք ցուցմունք են տվել ոստիկան Յուրի Տեփանոսյանի մահվան հանգամանքների և ՊՊԾ գնդի տարածքում այրված մեքենաների վերաբերյալ:

 

Նիստի վերջում դատավոր Մեսրոպ Մակյանը հրապարակել է Յուրի Տեփանոսյանի ծնողների՝ Վահրամ և Աշխեն Տեփանոսյանների  դիմումն՝ ուղղված դատարանին: Խնդրվել է թույլատրել իրենց ևս մասնակցել դատական նիստերին, թեև, հիշեցնենք՝ նրանք դատավարության կողմ չեն:

 

Դատավորը հիշեցրեց, որ նիստերն անցկացվում են մասնակի դռնփակ, ամբաստանյալների հարազատներն ու աջակիցները չեն մասնակցում, քանի որ նրանք խոչընդոտել են դատական նիստերի ընթացքը: Այդուհանդերձ, զոհված ոստիկանների ծնողներին  թույլատրեց մասնակցել նիստերին:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250