Հասարակություն

ՌՈ պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վրաստան

WRed 1 րոպե 285 դիտում
ՌՈ պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վրաստան

Երկկողմ համագործակցության շրջանակում օգոստոսի 12-ից 16-ը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վրաստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

 

Այցի ընթացքում ՀՀ ՊՆ ՌՈ պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի Հանրապետության ՌՈ դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր Աբեսալոմ Մանջավիձեի հետ: Քննարկվել են Հայաստանի հանրապետության եւ Վրաստանի հանրապետության պաշտպանության նախարարությունների միջեւ ռազմական ոստիկանության ոլորտում համագործակցության հեռանկարները:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250