Պատահարներ
Գիշերը հյուրանոցի սենյակից գողացել են մեկ մլն դրամ
WRed
296 դիտում
Հոկտեմբերի 18-ին մի հյուրանոցի տնօրենից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ էր ստացվել, որ գիշերը երկու հոգի մտել են հյուրանոց եւ գողացել մեկ միլիոն դրամ:
Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել էր նաեւ, որ հյուրանոցի սենյակ էին մտել բաց դռնով: Նույն օրը հարուցվել էր քրեական գործ:
Էրեբունու քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ գողությունը կատարել են մայրաքաղաքի Շահումյան եւ Լենինգրադյան փողոցների բնակիչներ 49 եւ 48 տարեկան երկու տղամարդիկ:
Հոկտեմբերի 26-ին նրանցից մեկը բերման է ենթարկվել բաժին, ապա ներկայացվել քննչական բաժին եւ ձերբակալվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ երկրորդին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
Բացահայտվել են պաշտոնատար անձի կողմից դիրքը չարաշահելու և կաշառք տալու դեպքեր. ԱԱԾ
WRed
1 րոպե
642
Արտակարգ դեպք. դատավորն ատրճանակը ձեռքին սպառնացել է, որ «սաղին կսպանի»
WRed
1,529
ՀՐԱՏԱՊ. Փրկարար է մահացել` Վանաձորի հարակից սարերում բռնկված հրդեհի հետևանքով
WRed
797
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
WRed
28,289
Ավելին Պատահարներ բաժնից
Լուրերը մեկ տողով. Լարված աշխարհ. Թրամփի վերջնագիր, հրթիռային հարվածներ և բնական աղետներ
1 րոպե
173
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
1,485
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
527
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
656