Քաղաքականություն

Բյուջեում փող չկա դատավոր պահելու համար, իսկ չաշխատող դատավորներին անհոգ կյանքի լիազորագիր տալու համար կա՞. Պետրոսյան

WRed
Բյուջեում փող չկա դատավոր պահելու համար, իսկ չաշխատող դատավորներին անհոգ կյանքի լիազորագիր տալու համար կա՞. Պետրոսյան

Դեկտեմբերի 11-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտնեց, որ հանդես են գալու օրենսդրական մի քանի նախաձեռնություններով, որով առաջարկելու են ավելացնել դատարաններում դատավորների թիվը: 

 

Պատգամավորը կանխատեսեց, որ այն կմերժվի՝ բյուջեում գումար չկա հիմնավորմամբ: «Բյուջեում փող չկա դատավոր պահելու համար, չաշխատող դատավորներին անհոգ կյանքի լիազորագիր տալու համար 630 մլն դրամի փող կա՞: Վաղը, մյուս օրը Վերաքննիչ, Վճռաբեկ դատարանից ասելու են՝ մեզ էլ տվեք այդ արտոնությունը: Եթե չեք տալիս, ուրեմն՝ խտրականություն է: Դրա պատասխանն ո՞վ է տալու»,- հայտարարեց պատգամավորը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250