Հասարակություն

«Ժողովուրդ». «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստվում է ամանորյա խնջույք անցկացնել

WRed 1 րոպե 182 դիտում
«Ժողովուրդ». «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստվում է ամանորյա խնջույք անցկացնել

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դեկտեմբերի 26-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստվում է ամանորյա խնջույք անցկացնել:

 

Ըստ թերթի տեղեկությունների՝ դեռեւս խմբակցությունում ակտիվորեն քննարկվում է, թե որ ռեստորանում է այն կայանալու: Իհարկե, իմքայլականներից շատերը դեռեւս իրենց համաձայնությունը չեն էլ հայտնել՝ «քեֆին» մասնակցել-չմասնակցելու հետ կապված:

 

Ըստ տեղեկությունների՝ հստակեցվում է նաեւ, թե արդյոք Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է այդ հավաքույթին, թե ոչ, քանի որ վերջինս եւս չի խոստացել, որ ներկա է գտնվելու:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250