Հասարակություն

Դատախազությունը ներկայացրել է անչափահաս Ռոբերտ Ռուբենյանի սպանության գործի մանրամասները

Mariam Z. 1 րոպե 192 դիտում
Դատախազությունը ներկայացրել է անչափահաս Ռոբերտ Ռուբենյանի սպանության գործի մանրամասները

Գլխավոր դատախազությունը, անդրադառնալով անչափահաս Ռոբերտ Ռուբենյանին սպանելու մեջ մեղադրվող Տիգրան Մաթևոսյանի հարազատների կողմից այսօր անցկացված ակցիային և լրատվամիջոցներին տրված հարցազրույցին, տեղեկացնում է. «2024 թվականի նոյեմբերի 8-ին անչափահաս Ռոբերտ Ռուբենյանին սպանելու մեջ մեղադրվող Տիգրան Մաթևոսյանի և այլ անձանց վերաբերյալ քրեական գործը դատարան է ուղարկվել 2025 թվականի օգոստոսի 7-ին:



Չանդրադառնալով գործի ամբողջական բովանդակությանը նշվում է, որ ցուցարարների հարազատ Տիգրան Մաթևոսյանը, խմբի կազմում գործող հանցակիցներ Արման Մաթևոսյանի և Լյովա Մանուկյանի հետ, իր մոտ եղած դանակով հարվածել է անչափահաս Ռոբերտ Ռուբենյանի կրծքավանդակին, ինչի հետևանքով վերջինս մահացել է:



Նշվում է նաև, որ նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողություններով՝ տուժողների, վկաների և մեղադրյալների ցուցմունքներով, դեպքի վայրի զննության արձանագրություններով, տեսագրությունների ուսումնասիրությամբ և փորձագիտական եզրակացություններով հիմնավորվել են մեղադրյալների գործողությունները, իսկ վկաների և տուժողների ցուցմունքների արժանահավատությունը գնահատվել է ձեռք բերված այլ ապացույցների համադրմամբ:



Քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են ապացուցման ենթակա բոլոր հանգամանքները, իսկ հավաքված ապացույցները գնահատվել են վերաբերելիության, թույլատրելիության և հավաստիության տեսանկյունից, ինչի արդյունքում հաստատվել են հանցանքի կատարման մասին փաստերը։ Այդ հիմքով մեղադրյալները ձերբակալվել են և նրանց նկատմամբ առաջադրվել է մեղադրանք, որի իրավաչափությունը և հիմնավորված կասկածի առկայությունը հաստատվել է նաև դատարանների կողմից՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունները քննարկելիս»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250