Հասարակություն Կարևոր

2026 թվականի ամառային զորակոչի և զորացրման ժամկետները հայտնի են

Ofelya 1 րոպե 546 դիտում
2026 թվականի ամառային զորակոչի և զորացրման ժամկետները հայտնի են

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով սահմանվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ամառային զորակոչի կազմակերպման և անցկացման գործընթացը, այդ շրջանակում ձևավորվող մարմինները և զորակոչի ապահովման գործողությունները։ Տեղեկությունը հրապարակված է e-draft իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում։


Զորակոչը կանցկացվի 2026 թվականի մայիսի 5-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։ Կզորակոչվեն այն արական սեռի քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է, ինչպես նաև նրանք, որոնց զորակոչից տրված տարկետումը դադարում է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ։


2026 թվականի ամառային զորակոչի շրջանակում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կզորակոչվեն նաև մինչև 2026 թվականի մարտի 1-ը կամավոր դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիները կամ ծառայության ցանկություն հայտնած արական սեռի քաղաքացիները։


Նույն ժամանակահատվածում՝ մինչև 2026 թվականի օգոստոսի 15-ը ներառյալ, կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250