Ռազմական

Պենտագոնը մշակում է Իրանի դեմ վերջնական հարվածի տարբերակներ. Axios

Mariam Z. 1 րոպե 184 դիտում
Պենտագոնը մշակում է Իրանի դեմ վերջնական հարվածի տարբերակներ. Axios

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մշակում է Իրանի դեմ այսպես կոչված «վերջնական հարվածի» մի քանի տարբերակ, այդ թվում՝ լայնածավալ ռմբակոծություններ և ցամաքային ուժերի հնարավոր կիրառում, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։


Աղբյուրների փոխանցմամբ՝ նպատակն է կամ ստիպել Թեհրանին գնալ զիջումների բանակցություններում, կամ ավարտել պատերազմը ուժի ցուցադրմամբ։


Քննարկվող սցենարների թվում են Խարգ նավթային կղզու գրավումը կամ շրջափակումը, Լարակ կղզու գործողությունը, որը վերահսկում է Հորմուզի նեղուցը, Աբու Մուսա կղզու, որը նույնպես պահանջում է ԱՄԷ-ն, վերահսկողության տակ վերցնելը, ինչպես նաև Իրանի նավթ արտահանող նավերի արգելափակումը։


Առանձին քննարկվում են նաև միջուկային նյութերի վերահսկման կամ համապատասխան օբյեկտների դեմ զանգվածային ավիահարվածների և խորը ցամաքային գործողությունների տարբերակները։


Դոնալդ Թրամփը դեռ վերջնական որոշում չի կայացրել, սակայն աղբյուրները նշում են, որ նա պատրաստ է իրավիճակի սրացման։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250