Քաղաքականություն

Եթե իշխանությունը հանձնարարի դպրոցների տնօրեններին կրծքով փակել քվեախցիկը, մեծ մասն անելու է. Զոհրաբյան

WRed
Եթե իշխանությունը հանձնարարի դպրոցների տնօրեններին կրծքով փակել քվեախցիկը, մեծ մասն անելու է. Զոհրաբյան

Անդրադառնալով նախորդ զեկուցող Լևոն Բարսեղյանի բարձրացրած հարցին` ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ-ում հայտարարեց.

 

«Ես որևէ երաշխիք չունեմ, գրեթե համոզված եմ, որ եթե այսօր իշխանությունը հանձնարարի դպրոցների տնօրեններին անել նույն բանը` լինի պատերին նկարներ ճպպացնել, լինի կրծքով փակել քվեախցիկը, գերակշիռ մեծամասնությունը անելու է: Որևէ մեկը չասի` չի անելու, որովհետև իր մոտ հեղափոխություն է տեղի ունեցել»:

 

Նա խոսեց նաև բուհերում կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացի մասին, հայտարարեց.

 

«Բուհերում կոռուպցիան առաջնագծում կատաղիորեն դիմադրում է, լավ է, որ ակտիվացել է դիսկուրսը, քննարկումները կրթական բարեփոխումների շուրջ, իհարկե, հնչում են ծայրահեղ կարծիքներ` քանդել-փշրել ամեն ինչ: Վերջին շրջանում որոշ մոդեռնիստներ փորձում են հակադրել ազգայինը ժամանակակցին, իսկ ո՞վ է ասել, որ ազգայինը չի կարող լինել ժամանակակից, կարող է լինել շատ էլ ժամանակակից: Ես անարխիստ չեմ, բայց ուզում եմ ցիտել անարխիստ Բակունինի մի միտքը, որի յուրաքանչյուր բառի տակ ստորագրում եմ` «ժամանակակիցը հակաէսթետիկի և այլասերվածության էպատաժային քարոզը չէ», ու ավանդականը անախրոնիզմ չէ: Ես, այո´, տոլերանտ եմ մինչ այն պահը, երբ չեն ներխուժում իմ անձնական տարածք` առանց իմ թույլտվությունը ունենալու»,- իր ելույթն ամփոփեց Զոհրաբյանը: 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250