Քաղաքականություն Կարևոր

Ռազմավարական գործընկերություն․ ի՞նչ է սպասվում Փաշինյան–Պուտին հանդիպմանը

Mariam Z.
Ռազմավարական գործընկերություն․ ի՞նչ է սպասվում Փաշինյան–Պուտին հանդիպմանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 1-ին հանդիպում կանցկացնեն Մոսկվայում։ Ինչպես հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, Փաշինյանը ռուսական մայրաքաղաք կայցելի աշխատանքային այցով։ Այս մասին հայտնում են Կրեմլից:


«Բանակցությունների ընթացքում նախատեսվում է անդրադառնալ ռուս-հայկական հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակին։ Քննարկման օրակարգում ընդգրկված են ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները։


Կողմերը կանդրադառնան նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն համագործակցությանը։ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, և այդ ձևաչափում առևտրատնտեսական կապերի զարգացումը մնում է առաջնահերթ երկու երկրների համար։


Բացի այդ, հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր, այդ թվում՝ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտա-լոգիստիկ կապերի զարգացումը»,- ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250