Իրան-Հայաստան համագործակցությունը դանդաղել է. Իրանի դեսպան
Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով Իրանի համագործակցությունը տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ, դանդաղել է, սակայն դա ժամանակավոր է։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Խալիլ Շիրղոլամին նշել է, որ հայ-իրանական օրակարգում ընդգրկված են եղել բազմաթիվ հարցեր, նախատեսվել են փոխադարձ այցեր, ինչպես նաև տնտեսական, կրթական, ենթակառուցվածքային և այլ ոլորտներում տարբեր հարցերի շուրջ կարևոր նիստեր, սակայն պատերազմական իրավիճակի պայմաններում համագործակցության տեմպերը նվազել են։
«Բայց դա չի նշանակում, որ այդ ամենը մեր ուշադրության կենտրոնում չէ։ Աստծո կամոք, պատերազմի ավարտից հետո ավելի կխորացնենք մեր կապերը, առավել ևս, որ այդ առումով երկու երկրների իշխանությունների մոտ կա մեծ ցանկություն և պատրաստակամություն։ Մենք հետամուտ ենք լինելու երկկողմ օրակարգն ամբողջությամբ կյանքի կոչելուն»,- ասել է դեսպանը։