Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձերբակալված երկու եղբայրներից մեկին ազատ արձակեցին

Edita

Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի քրվարույթով Գևորգ Գևորգյանի և Միքայել Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և գրավը։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։


Փաստաբան Վարդուհի Էլբակյանը հայտնել է, որ մյուս եղբոր՝ Դավիթի վերաբերյալ քննչական գործողությունները շարունակվում են։ Վերջինիս կալանքի միջնորդությունը մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության Քրեական դատարանի Կենտրոն նստավայրի դատավոր Մնացական Մարտիրոսյանին։ Այս մասին 24News-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Երևանի քրեական դատարանից


Նշվում է, որ բոլոր դեպքերում մեղադրանքներ առաջադրվել են, սակայն նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ հավելյալ մանրամասներ չեն ներկայացվել։


Հիշեցնենք, որ մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Դավիթ Մինասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։


Միքայել Մինասյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը)։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250