Քաղաքականություն Կարևոր

Ֆրանսիան փակել է իր օդային տարածքը. Reuters

Ofelya
Ֆրանսիան փակել է իր օդային տարածքը. Reuters

Ֆրանսիան փակել է իր օդային տարածքը այն ինքնաթիռների համար, որոնք տեղափոխում են ամերիկյան զենք, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով արևմտյան դիվանագիտական աղբյուրին և իրավիճակին ծանոթ երկու անձանց։


Հավելենք՝ պաշտոնական հայտարարություն այս կապակցությամբ դեռ չի հրապարակվել։


Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանում սկսած գործողություններն ավարտին կհասցնեն մինչև ապրիլի 8-ը՝ ընդգծելով, որ Իրանն արդեն պարտված է։    


Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Հորմուզի նեղուցի հետագա իրավիճակը մնում է անորոշ, սակայն ենթադրվում է, որ այնտեղ գործողություններ կարող են իրականացնել այն կողմերը, որոնք անմիջական շահ ունեն նավագնացության անվտանգ ապահովման հարցում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250