Հասարակություն

Դպրոցը չի ջեռուցվում․ դասապրոցեսը ժամանակավորապես կդադարեցվի

WRed 325 դիտում
Դպրոցը չի ջեռուցվում․ դասապրոցեսը ժամանակավորապես կդադարեցվի

Արարատի մարզպետարանը պարզաբանում է տարածել՝ Բարձրաշենի միջնակարգ դպրոցում ստեղծված դրության վերաբերյալ: Դրանում, մասնավորապես, ասված է.

«Բարձրաշենի միջնակարգ դպրոցում ստեղծված իրավիճակի առնչությամբ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը քննարկում է ունեցել դպրոցի տնօրենի, համայնքի ղեկավարի և մարզպետարանի պատասխանատուների հետ:

Ներկաների, ինչպես նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ որոշվել է, որ վերոնշյալ դպրոցում առաջացած խնդրին հրատապ լուծում տալու համար դասապրոցեսը ժամանակավորապես կդադարեցվի. կրթօջախը բնականոն աշխատանքին կանցնի երկուշաբթի օրվանից:

Այս ժամանակահատվածում միջոցներ կձեռնարկվեն դպրոցում անհրաժեշտ ջերմային ռեժիմն ապահովելու համար: Նշենք, որ բացթողնված դասաժամերը կլրացվեն հետագա ուսումնական պրոցեսի ընթացքում:

Տեղեկացնենք, որ Բարձրաշենի դպրոցի շենքը 3-րդ կարգի վթարային է: Շենքի հիմնանորոգումը ներկայացված է մարզպետարանի Միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) մեջ»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250