Քաղաքականություն

Չեն պատկերացնում՝ Մոսկվային խաբելուց հետո ոնց են ճիպոտով ծեծելու...․ Սաֆարյանը՝ Կարապետյանին

Ofelya 1 րոպե 184 դիտում
Չեն պատկերացնում՝ Մոսկվային խաբելուց հետո ոնց են ճիպոտով ծեծելու...․ Սաֆարյանը՝ Կարապետյանին

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակարգող Նարեկ Կարապետյանի հերթական հայտարարությանը, ըստ որի՝ վերջին հարցումներով վարչապետ է լինելու  գործարար Սամվել Կարապետյանը։


«Նորից իրենց ավտոբուսների շարասյունում հարցում են արել... Ժողովրդին ու Կրեմլին խաբելու այս խմբակի մղումները ուղղակի Գինեսի գրքում գրանցման արժանի է։


2021թ. Ռոբերտ Քոչարյանն էր այսպես դաժանորեն խաբել Մոսկվային ու հաջողությամբ հավատացրել, թե վարչապետ դառնալուն 5 րոպե է պակաս ու 50 տոկոսից ավել քվե է ստանալու։ Ռուսաստանի ԱԳՆ-ի Կովկասով զբաղվող պատասխանատուներին հանդիպած ու Հայաստան քննարկած օտարկրացի գործընկերներս նկարագրում էին նրանց շոկն ընտրություններից հետո ու քահ-քահ ծիծաղում.. Իսկ ես լսածիս չէի հավատում...


Հիմա դեժավյու է...


Երևի այս խմբակը չի պատկերացնում, թե հերթական անգամ Մոսկվային խաբելուց հետո ոնց են ճիպոտով ծեծելու...»,- գրել է Սաֆարյանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250