Քաղաքականություն

Իրանի դեմ գործողությունների նոր ծրագիր է մշակվում․ ԱՄԷ-ն կմիանա

Ofelya 1 րոպե 222 դիտում
Իրանի դեմ գործողությունների նոր ծրագիր է մշակվում․ ԱՄԷ-ն կմիանա

Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել են, որ պատրաստ են մասնակցել միջազգային հնարավոր գործողությանը, որը կարող է իրականացվել Հորմուզի նեղուցում՝ ապահովելու նավագնացության վերականգնումը։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։


Ըստ հրապարակման՝ ԱՄԷ-ն պատրաստ է միանալ ցանկացած բազմազգ ռազմական միավորման, որը կարող է գործել տվյալ տարածաշրջանում։ Միաժամանակ երկիրը Բահրեյնի հետ համատեղ աշխատում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագծի վրա, որով նախատեսվում է համապատասխան մանդատի տրամադրում նման գործողությունների համար։ Նշվում է, որ նախաձեռնությունը չի դիտարկվում որպես Իրանի դեմ պատերազմի սկիզբ։


ԱՄԷ իշխանությունները նաև բանակցություններ են վարում Սաուդյան Արաբիայի հետ՝ փորձելով ստանալ Էր-Ռիյադի աջակցությունը ծրագրին։ Բահրեյնը արդեն աջակցել է նավագնացության վերականգնման նախաձեռնությանը։ Միաժամանակ Պարսից ծոցի մի շարք այլ երկրներ դեռևս վերջնական որոշում չեն կայացրել՝ մտավախություն ունենալով, որ ԱՄՆ-ը կարող է անսպասելիորեն դուրս գալ գործընթացից։


Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ տարածաշրջանի երկրները կարող են նաև արագացնել էներգակիրների փոխադրման այլընտրանքային ուղիների զարգացումը՝ ներառյալ նավթատարների և երկաթուղային ենթակառուցվածքների կառուցումը դեպի Օման կամ Միջերկրական ծով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250