Հասարակություն

Սպասվում է քամու ուժգնացում, տեղումներ՝ թաց ձյան, արձրևի տեսքով

Ofelya 1 րոպե 315 դիտում
Սպասվում է քամու ուժգնացում, տեղումներ՝ թաց ձյան, արձրևի տեսքով

Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 27-31-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ թաց ձյան։ Մարտի 27-ին Սյունիքում և առանձին լեռնային շրջաններում տեղումները կլինեն զգալի, ուղեկցվելով ցածր հորիզոնական տեսանելիությամբ։ Տեղեկությունը հայտնում է «Հիդրոօդերևութաբանության  և  մոնիթորինգի  կենտրոնը»։


Մարտի 27-30-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-17մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 27-28-ի ցերեկն աստիճանաբար կնվազի՝ 2-4 աստիճանով։


Երևան քաղաքում ևս մարտի 27-31-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մայրաքաղաքում մարտի 27–ի ցերեկը կլինի 10-12 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +8...+10 աստիճան։


100270183_0_0_1052_884_1920x0_80_0_0_f7066b73fc90d82e0388ac9223e34aac.jpg.webp 266.48 KB

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250