Հասարակություն

«Ժողովուրդ». Ինչու են Վլադիմիր Գասպարյանին հրավիրել ՀՔԾ. մանրամասներ

WRed 367 դիտում
«Ժողովուրդ». Ինչու են Վլադիմիր Գասպարյանին հրավիրել ՀՔԾ. մանրամասներ

«Ժողովուրդ» թերթը գրում է․

 

«Երեկ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հրավիրել էին Հատուկ քննչական ծառայություն: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինիս ՀՔԾ հրավիրելը կապ չի ունեցել նրա մասով քննվող քրեական գործերի հետ: Առիթը եղել է ՀՀ ոստիկանության մի աշխատակցի դիմումը, որի բողոքի հիման վրա քրգործ է հարուցվել, եւ այդ ժամանակահատվածում ՀՀ ոստիկանապետը եղել է Վլադիմիր Գասպարյանը: Նրան ՀՔԾ են հրավիրել՝ որոշակի հարցադրումների պատասխանելու: 

 

Վերջինս ՀՔԾ-ում մնացել է ընդամենը 10 րոպե:

Հիշեցնենք, որ 2019թ.-ին Գասպարյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար, որն իրականացվել է՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, ինչպես նաեւ առանձնապես խոշոր չափի յուրացում ու վատնում կատարելու հատկանիշներով:

 

Քրեական գործով բացահայտված փաստերով՝ Վլադիմիր Գասպարյանը 1997թ. հունիսից մինչեւ 2011թ. նոյեմբերը, զբաղեցնելով ռազմական ոստիկանության պետի, ապա պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, տեղյակ է եղել, որ ռազմական ոստիկանության զորամասի 3 զինծառայողներ 2001, 2004, եւ 2009թթ.-ից աշխատանքի են ընդունվել, բայց նշանակման օրվանից չեն ներկայացել ծառայության: Փոխարենը նրանցից մեկն աշխատել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանի մոտ` որպես վարորդ, մյուս երկուսը` Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի մոտ` որպես թիկնապահ:

 

Ըստ մեղադրանքի` Գասպարյանը, այս մասին իմանալով, ոչ միայն իրավական ընթացք չի տվել դեպքին, այլեւ 2010 թ.-ի դեկտեմբերի 3-ին 5 տարի ժամկետով երկարաձգել է նրանցից մեկի զինծառայության ժամկետը: Ի դեպ, այս գործը Քննչական կոմիտեից տեղափոխվել է ՀՔԾ, եւ հիմա ՀՔԾ-ն է քննում նախկին ոստիկանապետի մասով քրեական գործը:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250