Քաղաքականություն
Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
WRed
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Ջուդ Դիրը նախագահների հեռախոսազրույցի վերաբերյալ գրավոր հայտարարության է տարածել, հայտնում է ermenihaber-ը։
Ըստ այդմ՝ կողմերը քննարկել են Լիբիայում խաղաղութան հասնելու հեռանկարները, Իդլիբում տիրող իրավիճակը, ինչպես նաև ընդգծել են Միջերկրական ծովում Թուրքիայի և Հունաստանի միջև իրավունքների վեճի հանգուցալուծման կարևորությունը։
Թուրքական մամուլի համաձայն՝ Դոնալդ Թրամփը ցավակցել է Էրդողանին Էլազըղում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Վանեցյանը հարցաքննվել է 2 գործով․ զննության է ենթարկվել նրա հեռախոսը NEWS.am
WRed
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շարքում, նաև եվրոպական տարածաշրջանում. Փաշինյան
WRed
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
WRed
Ազգային ժողովում պարգևատրումների գումարը կազմել է մոտ 900 մլն դրամ
WRed