Հասարակություն

«Փաստ». Ռուսաստանում հայազգի պաշտոնյաները ազատվում են աշխատանքից

WRed 1 րոպե 398 դիտում
«Փաստ». Ռուսաստանում հայազգի պաշտոնյաները ազատվում են աշխատանքից

«Փաստ» թերթը գրում է. «Օրերս տեղեկատվություն տարածվեց, որ ՌԴ իրավապահ համակարգում աշխատող հայազգի (եւ ոչ միայն) մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից։

 

 «Փաստ» թերթի մոսկովյան աղբյուրը փոխանցել է, որ ռուսական շրջանակներում նոր «չիստկա» է սկսվում, եւ առաջիկայում հնարավոր է այդ շղթան ընդարձակվի։ 

 

Թերթի տեղեկություններով, արդեն կայացած ու չբացառվող ազատումների այս շղթայով լրջորեն մտահոգված են նաեւ ՀՀ նախորդ իշխանության այն ներկայացուցիչները, որոնք գտնվում են ՌԴ-ում եւ որոնց հետ կապված Հայաստանում գործեր կան հարուցված։

 Բանն այն է, որ մտավախություն ունեն, թե իրենց՝ Հայաստանի իրավապահներին հանձնելու թեման նորից կարող է «թարմանալ» այս ֆոնին: Խնդիրն այս պարագայում ոչ միայն ռուսաստանյան կոնկրետ պաշտոնյաների, այլեւ նրանց հետ փոխկապակցված որոշ անձանց դիրքերի հավանական թուլացումն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250