Ռազմական

Իսպանիան փակել է օդային տարածքը

Mariam Z. 1 րոպե 611 դիտում
Իսպանիան փակել է օդային տարածքը

Իսպանիան արգելել է իր օդային տարածքի օգտագործումը այն օդանավերի համար, որոնք ներգրավված են Իրանի դեմ ռազմական գործողություններում։ Այս մասին հայտնում է El Pais պարբերականը։


Ըստ հրապարակման՝ սահմանափակումները ներառում են ոչ միայն Ռոտա (Կադիս) և Մորոն դե լա Ֆրոնտերա (Սևիլիա) ռազմաբազաների օգտագործման արգելքը կործանիչների և լիցքավորող ինքնաթիռների համար, այլև տարածվում են ԱՄՆ-ի օդային միջոցների վրա, որոնք տեղակայված են այլ երկրներում՝ մասնավորապես Մեծ Բրիտանիայում կամ Ֆրանսիայում։


Իսպանական իշխանությունները նշել են, որ բացառություն կարող է կիրառվել միայն արտակարգ իրավիճակներում․ այդ դեպքերում թույլատրվելու է ինչպես թռիչք, այնպես էլ վայրէջք երկրի տարածքում։


Նշվում է նաև, որ մարտի սկզբին Մադրիդը արդեն իսկ արգելել էր ԱՄՆ-ին օգտագործել իր ռազմական բազաները Իրանի դեմ հնարավոր հարվածների համար

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250