Պատահարներ

Երևան-Երասխ ճանապարհին բախվել են Volkswagen-ն ու Opel-ը, վերջինս կողաշրջված ընկել է ձորը

WRed 201 դիտում
Երևան-Երասխ ճանապարհին բախվել են Volkswagen-ն ու Opel-ը, վերջինս կողաշրջված ընկել է ձորը

Մարտի 9-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 25 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 23-ամյա Իլոնա Թ․-ի վարած Volkswagen Golf-ը և Արարատի մարզի բնակիչ, 22-ամյա Կառլեն Հ․-ի վարած Opel Vectra-ն։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

 

Ըստ նախնական տեղեկության՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Հակոբ Հովհաննիսյանն ու Էդուարդ Սաֆարյանը։

Աղբյուրը հայտնում է, որ բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում, իսկ Volkswagen-ը բախվել է ճանապարհի երթևեկելի գոտու արգելապատնեշին։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ եղել են սթափ։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250