Քաղաքականություն
Անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ ՀՀ․ ԱԳՆ կոչը՝ քաղաքացիներին
WRed
ՀՀ ԱԳՆ-ը կոչ է անում Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ Հայաստան։ Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․
«Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ Իտալիայի իշխանությունների կողմից հայտարարված միջոցառումները՝ ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից, իսկ ներկայումս Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ ՀՀ։
ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք մշտական կապ պահպանել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօրվանից Իտալիայի ողջ տարածքում կարանտին է սահմանվում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
WRed
ՀՐԱՏԱՊ. Իտալիայից 2 ինքնաթիռ կժամանի ՀՀ. ձեռնարկվում են հատուկ միջոցառումներ
WRed
Փաշինյանը ներողություն խնդրեց կուրթանեցի երիտասարդից
WRed
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնովիրուսի վարակման եւս 2 դեպք է գրանցվել. Արսեն Թորոսյան
WRed