Պատահարներ

Արարատի մարզում հրդեհի հետևանքով 150-ից ավելի խոզ է սատկել

WRed 172 դիտում
Արարատի մարզում հրդեհի հետևանքով 150-ից ավելի խոզ է սատկել

Մարտի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիսի 9-րդ փողոցի 1/18 հասցեում գործող անասնաֆերմայում հրդեհ է բռնկվել և անհրաժեշտ է հրշեջների օգնությունը։

Ըստ Shamshyan.com–ի՝ մինչ կժամանեին Մասիսի հրշեջ փրկարարները՝ 4 մարտական հաշվարկով, կրակի դեմ պայքարել են քաղաքացիները, անասնաֆերմայի աշխատակիցները, սակայն անզոր են եղել կանխել կրակի տարածումը։ Արդեն ժամանած Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները քաղաքացիների օգնությամբ մարել են անասնաֆերմայում առաջացած հրդեհը։

Հրշեջները գոմից դուրս են բերել մայրացու խոզերին և գոջիներին։ Հրդեհը մարելուց հետո գոմում հայտնաբերվել են 150-ից ավելի սատկած խոզ ու գոջի:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250