Պատահարներ

Սակրավորները վնասազերծել են ինքնաթիռի կասետային ռումբի գնդակը

WRed 1 րոպե 278 դիտում
Սակրավորները վնասազերծել են ինքնաթիռի կասետային ռումբի գնդակը

Մարտի 10-ին, ժամը 09:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղում նկատվել է արկանման առարկա:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հայտնաբերվել է ինքնաթիռի կասետային ռումբի գնդակ՝ 1 հատ:

 

Փրկարարները սահմանազատել են տարածքը: Ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։ ՊՆ թիվ N զորամասի սակրավորները պայթեցման եղանակով վնասազերծել են ինքնաթիռի կասետային ռումբի գնդակը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250