Պատահարներ

Սևան-Դիլիջան ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել

WRed 172 դիտում
Սևան-Դիլիջան ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել

Մարտի 9-ին, ժամը 19:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

 

Պարզվել է, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արմեն Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին: 

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250