Պատահարներ

Գյումրիում ծեծի հետևանքով մահացած 43-ամյա կնոջ թաղմանը հարազատներից ոչ ոք չի մասնակցել

WRed 1 րոպե 3,307 դիտում
Գյումրիում ծեծի հետևանքով մահացած 43-ամյա կնոջ թաղմանը հարազատներից ոչ ոք չի մասնակցել

Գյումրիում ծեծի հետևանքով մահացած 43-ամյա Մարինե Խ.–ի հուղարկավորության արարողությանը հարազատներից ոչ ոք չի մասնակցել։ Կնոջ մարմինը Գյումրու պաթոլոգո-անատոմիական լաբորատորիայից անմիջապես տեղափոխել են «Շիրակ» գերեզմանատուն:

 

Հուղարկավորությանը ներկա են եղել քաղաքապետարանի ու մարզպետարանի աշխատակազմերը՝ Գյումրու քաղաքապետի ու Շիրակի մարզպետի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը: 

 

Գյումրու քաղաքապետի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ հուղարկավորությունը կազմակերպել է քաղաքապետարանը:

 

«Քննչական մարմնից ենք ստացել գրություն, որպեսզի հուղարկավորենք մահացած կնոջը: Մենք էլ օրենքի սահմանում իրականացնում ենք այդ գործընթացը»,- նշեց Առաքելյանը:

 

Հիշեցնենք`մարտի 5-ին, ժամը 15։40-ին Գյումրու Պռոշյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել էր 43-ամյա Մարինե Խ.-ի դիակը՝ բռնության հետքերով: Նույն տնից «տրավմային շոկ, գանգուղեղային փակ վնասվածքով» հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա Նազելի Խաչատրյանը: Նրանք մայր ու դուստր են:

[688f9316f0ec0aede36ca254e0e621ce.jpg]

 

Լուսանկարները Shantnews-ի: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250