Քաղաքականություն

Հիմա Հայաստանն այն վիճակում է, որ գլխացավի դեղը խմել ենք, բայց ցավը անցնելու պրոցեսի մեջ է. Փաշինյան

WRed
Հիմա Հայաստանն այն վիճակում է, որ գլխացավի դեղը խմել ենք, բայց ցավը անցնելու պրոցեսի մեջ է. Փաշինյան

Սիսիանում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ դիտարկմանը, թե եթե այդքան շատ դրական փոփոխություններ են եղել երկրում, ավելացել են սոցիալական ծախսերը, աշխատավարձերը, ինչու մարդիկ իրենց կաշվի վրա դա չեն զգում:

 

«Նախ զգում են մարդիկ, բայց ես ուզում եմ այս վիճակը համեմատենք գլխացավ ունեցող մարդու վիճակի հետ: Երբ դուք գլխացավի դեղ եք խմում, ձեր գլխացավը միանգամից է անցնո՞ւմ: Լինում է, որ տեւում է 15 րոպե, լինում է, որ տեւում է 30 րոպե, լինում է այնպես, որ անհրաժեշտ է երկրորդ հաբը խմել:

 

Հիմա Հայաստանն այն վիճակում է, որ գլխացավի դեղը խմել ենք, բայց այդ ցավը անցնելու պրոցեսի մեջ է: Չկասկածեք, որ ցավն անցնելու է: Թույլ չտաք, որ էդ «ոչիստներն» իրենց կեղծիքներով, իրենց կեղծիքներով ինչ ասես տարածում են իմ, իմ ընտանիքի, կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների մասին, ճոխությունների մասին»,-ասաց նա:

 

Սիսիանցիներից մեկի խորհրդին, որ արհամարհել է պետք նրանց ասածը, Փաշինյանն արձագանքեց. «Ես արհամարհում եմ, ուզում եմ՝ դուք էլ արհամարհեք: Նախկին քաղաքական համակարգին ձեռք էր տալիս, որ քաղաքացին լինի խեղճ, որովհետեւ ինչքան խեղճ, էնքան լավ: Որովհետեւ եթե մարդը 5 հազար կամ 10 հազար դրամ տեսնելիս չի զարմանում, ինքը ընտրակաշառքով չի քվեարկի»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250