Պատահարներ

Իսակովի պողոտայում բախվել են BMW-ները. կա վիրավոր

WRed 1 րոպե 308 դիտում
Իսակովի պողոտայում բախվել են BMW-ները. կա վիրավոր

Այսօր՝ մարտի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ռուսական ուղղափառ եկեղեցու դիմաց, բախվել են BMW մակնիշի 79 RL 999 համարանիշի և BMW մակնիշի 36 NA 733 համարանիշի ավտոմեքենաները: 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրեջ-փրկարարական ջոկատը: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը: Բախման հետևանքով BMW-ներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին և առաջ ընթանալով՝ հայտնվել կանաչ գազոնում: Վ

 

 Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250