Քաղաքականություն
Չենք բացառում, որ դասերն ու հասարակական միջոցառումները կչեղարկվեն. նախարար
WRed
Բացառված չէ, որ սահմանափակումներ կմտցվեն հասարակական միջոցառումների անցկացման համար, իսկ դասերը կրկին կչեղարկվեն: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Կառավարության համար ամենից կարեւորը հասարակության առողջությունն է, եւ այդ պատճառով քաղաքական որեւէ հարց չի կանգնեցնի վերոնշյալ սահմանափակումները մտցնելու մասին որոշման ընդունումը»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ անհրաժեշտության դեպքում որոշումները կընդունվեն, եւ հասարակությանն անմիջապես կտեղեկացվի այդ մասին:
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակման ևս 3 դեպք։
«Երկրում իրավիճակը փոխվել է, եւ անհրաժեշտության դեպքում դասերը, ինչպես նաեւ հասարակական միջոցառումները կչեղարկվեն»,- ընդգծեց նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը ներողություն խնդրեց կուրթանեցի երիտասարդից
WRed
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
WRed
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնովիրուսի վարակման եւս 2 դեպք է գրանցվել. Արսեն Թորոսյան
WRed
ՀՐԱՏԱՊ. Իտալիայից 2 ինքնաթիռ կժամանի ՀՀ. ձեռնարկվում են հատուկ միջոցառումներ
WRed