Քաղաքականություն
ՔՊ–ն հրատապ նիստ է հրավիրել. օրակարգում կորոնավիրուսի հարցն է
WRed
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր՝ մարտի 12-ին հրատապ նիստ է հրավիրել։
Նիստին մասնակցում է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ենթադրվում է, որ օրակարագի գլխավոր թեման կորոնավիրուսն է։
Նշենք, որ վերջին ժամերի ընթացքում բազմաթիվ կոչեր են հնչել ուղղված վարչապետին՝ դադարեցնելու Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը։ Այսօր Վայոց Ձորում բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետը հայտարարել էր, որ եթե անհրաժեշտություն լինի, կդադարեցնեն քարոզարշավը։
Հիշեցնենք, որ նախօրեին 3 քաղաքացի ախտորոշվել է կորոնավիրուսով, նրանց հետ սերտ շփում ունեցած 57 անձ մեկուսացվել է։ Այսպիսով Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 4-ի, 88 անձ մեկուսացված է։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
WRed
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնովիրուսի վարակման եւս 2 դեպք է գրանցվել. Արսեն Թորոսյան
WRed
Փաշինյանը ներողություն խնդրեց կուրթանեցի երիտասարդից
WRed
ՀՐԱՏԱՊ. Իտալիայից 2 ինքնաթիռ կժամանի ՀՀ. ձեռնարկվում են հատուկ միջոցառումներ
WRed