Հասարակություն

Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի թեստի պատասխանները բացասական են եղել

WRed 173 դիտում
Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի թեստի պատասխանները բացասական են եղել

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան գրառման միջոցով տեղեկացրել է, որ կորոնավիրուսիթեստի պատասխանները եղել են բացասական: 

 

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր առավոտյան արված կորոնավիրուսի թեստը ցույց է տվել բացասական արդյունք։

Շնորհակալ ենք ձեր նամակների, աջակցության և բարեմաղթանքների համար։

Խնդրում եմ հետևե՛ք հիգիենայի կանոններին, խուճապի մի՛ մատնվեք, կանխարգելիչ բոլոր միջոցառումներին շատ լո՛ւրջ վերաբերվեք, դրսևորե՛ք բարձր պատասխանատվություն, կատարե՛ք այն բոլոր հրահանգները, որը կստանաք Առողջապահության նախարարությունից։

Առողջություն բոլորիս և Աստված պահպանի մեր երկիրը և մեր ժողովրդին։

Սիրով՝ Աննա»,- գրել է Հակոբյան: 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից