Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բազմամարդ պատարագ Երևանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում՝ չնայած պատկան մարմինների հորդորներին

WRed 440 դիտում
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բազմամարդ պատարագ Երևանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում՝ չնայած պատկան մարմինների հորդորներին

Մինչ Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովը քննարկում է պետական հաստատությունների աշխատողների աշխատանքը հեռահար եղանակով կազմակերպելու հարցը, եկեղեցիներում բազմամարդ պատարագ է մատուցվում, գրում է Hetq.am-ը։

 

Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում այսօր՝ Մեծ պահքի չորրորդ կիրակի օրը, որը կոչվում է «Տնտեսի կիրակի», մատուցվեց պատարագ։ Հազվադեպ կարելի էր հանդիպել քաղաքացիների, որոնք դիմակ էին կրում։ Հավատացյալները մոտենում և հոգևորականից օրհնություն էին խնդրում։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ կոչ էր արել զերծ մնալ կրոնական ծեսերից։ «Կոչ եմ անում մեր քաղաքացիներին և բոլոր կրոնական կազմակերպություններին զերծ մնալ զանգվածային ծեսերից՝ չեղարկելով դրանք մինչև համաճարակի վտանգի իսպառ վերացումը։ Մարդկանց առողջությունը վեր է ամեն ինչից»,- հայտարարել էր նախարարը։
 

Տեսանյութը՝ Հետք-ի:


 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից