Քաղաքականություն

Քոչարյանի գորրծով դատավորը վատառողջ է, դատական նիստը չի կայանա

WRed
Քոչարյանի գորրծով դատավորը վատառողջ է, դատական նիստը չի կայանա

«Մենք՝ պաշտպաններս դատական նիստին գնալու ենք, բայց Ռոբերտ Քոչարյանը չի ներկայանա, քանի որ դեռ Էրեբունի ԲԿ-ում է և բուժումն է շարունակում»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։ 

Պաշտպանը հայտնեց, որ Քոչարյանի առողջական վիճակում դրական փոփոխություններ կան։ 

 

Անդրադառնալով դատական նիստին՝ պաշտպանը նշեց, որ տեղեկություններ ունեն, որ դատավոր Աննա Դանիբեկյանը վատառողջ է և չի ներկայանա դատական նիստին, և, միգուցե, դատական նիստը չկայանա։

 

Նշենք, որ մարտի 17-ի դատական նիստի ընթացքում Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը պետք է հանդես գային Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու առաջարկությամբ։

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250