Հասարակություն
ՌԴ-ից Հայաստան բենզինի ներկրումը պարզեցվում է
WRed
Ռուսաստանի Պետդուման վավերացրել է ՌԴ և Հայաստան կառավարությունների միջև համաձայնագիրը՝ Հայաստան բնական գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարումների ոլորտում համագործակցության մասին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ արձանագրությունը ստորագրվել է Մոսկվայում, 2019 թվականի հոկտեմբերի 4-ին: Այն ենթադրում է, որ ռուսական նավթամթերքի, մասնավորապես՝ բենզինի արտահանումը, բացառությամբ՝ բնական գազի, ՀՀ տարածք մատակարարումն իրականացվում է առանց ՌԴ օրենսդրությամբ սահմանված ժամանակավոր մաքսային հայտարարագրերի կիրառման: ՌԴ Պետդումայի էներգետիկայի հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ փաստաթուղթն ուղղված է Հայաստան ռուսական նավթամթերքի արտահանման ձևակերպումների պարզեցմանը:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Գահ, որը արժանի է թագավորին. բողոքի ակցիա Թրամփի դեմ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ են ՀԿ-ները լռում. Ալեն Սիմոնյան
Մրցույթները ձևական էին, պահանջվում էր 3000 դոլար. մանկավարժը՝ Նիկոլ Փաշինյանին
3.0
Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
1.0