Հասարակություն

Իսպանիայի ծերանոցներում կորոնավիրուսից մահացած տարեց մարդիկ են հայտնաբերվել

WRed
Իսպանիայի ծերանոցներում կորոնավիրուսից մահացած տարեց մարդիկ են հայտնաբերվել

Իսպանացի զինծառայողները, որոնք մասնակցում են երկրում ծերանոցների ախտահանման աշխատանքներին, անկողիններում կորոնավիրուսից մահացած տարեց մարդկանց են հայտնաբերել, գրում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսին:

«Զինծառայողները մի քանի ծերանոցներում տեսել են ծերունիների, ամբողջովին լքված տարեցների և նույնիսկ իրենց անկողիններում մահացածների: Այս հարցում մենք կլինենք համառ ու անողոք: Նրանք, ովքեր չեն կատարում իրենց պարտականությունները, պատասխան կտան օրենքի առաջ»,-հայտարարել է Իսպանիայի պաշտպանության նախարարը:

Միևնույն ժամանակ Ռոբլեսը նշել է, որ ծերանոցների մեծ մասում իրավիճակը նորմալ է:
 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250