Հասարակություն
Կոտայքում և Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում վարակի դեպք է հայտնաբերվել. Փաշինյան
WRed
Կորոնավիրուսով հաստատված դեպքերի ծավալը որոշակի անհանգստություն է առաջացնում: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կոտայքի մարզի արտադրական ձեռնարկությունում է հայտնաբերվել վարակի դեպք, Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում է հայտնաբերվել վարակի դեպք` Էրեբունի համայնքի, և մենք մեկ շաբաթով պետք է ավելի ընդարձակ սահմանափակ միջոցներ ձեռնարկենք, որպեսզի կարողանանք վիրուսի հետագա տարածումը կանխարգելենք»,- նշել է վարչապետը։
Այս պահին կորոնավիրուսով վարակման հաստատված 235 դեպք կա, 26 հիվանդի մոտ առկա է թոքաբորբ։
Այսօրվանից արդեն կարգելվի սրճարանների և ռեստորանների գործունեությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Ձերբակալված երկու եղբայրներից մեկին ազատ արձակեցին
Երկվորյակ եղբայրների հարազատները նամակ են գրել Հայաստանի պետական մարմիններին
1.0