Հասարակություն

Ռուսաստանում Երևանից 40 տոննա մաքսանենգ ծխախոտ տեղափոխող ինքնաթիռ են կալանել. «Новые Известия»

WRed
Ռուսաստանում Երևանից 40 տոննա մաքսանենգ ծխախոտ տեղափոխող ինքնաթիռ են կալանել. «Новые Известия»

«Бойлерная» թելեգրամյան ալիքը, հղում անելով ՌԴ ուժային կառույցներում իր աղբյուրին, տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին ՌԴ անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Կրասնոդարի օդանավակայանում մաքսանենգ ծխախոտի խմբաքանակ են կալանել, գրում է newizv.ru-ն:

Թելեգրամյան ալիքի տվյալներով՝ առգրավվել է 40 տոննա կամ 2700 տուփ հայկական ակցիզներով ծխախոտ, իսկ չվերթն իրականացվել է Երևանից: Բեռի ընդհանուր արժեքը շուրջ 300 միլիոն ռուբլի է:

Ըստ տեղեկությունների՝ օդանավը Երևանից մեկնում էր Աֆղանստան` Կրասնոդարում և Դուշանբեում կանգառներով:

«Ապօրինի ապրանքի նմանատիպ փոխադրումը շատ լավ հայտնի է և շատ հաճախ է կիրառվում»,-ասել է Amarkets վերլուծական վարչության ղեկավար Արտյոմ Դեևը: «Այս սկզբունքը շատ պարզ է. փաստաթղթերով բեռը երկրով անցնում է տարանցման միջոցով, այդ իսկ պատճառով քիչ ուշադրության է արժանանում: Սակայն հետո Ռուսաստանի տարածքում ապրանքը պատահաբար անհետանում է: Փաստաթղթերը «փակվում են» Ռուսաստանի տարածքից դուրս, և ստացվում է, որ բեռը տեղ է հասցվել: Սակայն փաստացիորեն ապօրինի ծխախոտներն արդեն վաղուց տարածվել են Ռուսաստանի վաճառակետերում: Ստացվում է հերթական «դադարեցված տարանցումը», որը հաճախ օգտագործում են ԵԱՏՄ երկրներից մաքսանենգ ապրանք բերելու համար»,-նշել է փորձագետը:

Ըստ թելեգրամյան ալիքի հաղորդագրության՝ ներկայում «ինքնաթիռն իր ամբողջ պարունակությամբ հետաքննության ընթացքում կմնա Կրասնոդարում»։

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250