Քաղաքականություն

Իրանի նոր վարչակարգը խնդրանքով դիմել է ինձ․ Թրամփ

Edita
Իրանի նոր վարչակարգը խնդրանքով դիմել է ինձ․ Թրամփ

Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանի նոր վարչակարգի նախագահը ԱՄՆ-ից հրադադար է խնդրել։ Քննարկման առանցքում է նաև Հորմուզի նեղուցի բացման հարցը։


Թրամփը այս մասին գրել է իր Truth Social հարթակում։ Նա չի նշել իրեն դիմած պաշտոնյայի անունը, սակայն ընդգծել է, որ նա «ավելի քիչ արմատական է և զգալիորեն ավելի խելացի, քան իր նախորդները»։


Նրա խոսքով՝ Վաշինգտոնը կքննարկի հրադադարի հարցը միայն այն դեպքում, երբ Հորմուզի նեղուցը լինի «բաց, ազատ և անվտանգ» միջազգային նավերի համար։


Միևնույն ժամանակ Թրամփը բավական կոշտ ձևակերպումներ է օգտագործել՝ հայտարարելով․


«Մինչ այդ մենք Իրանը ամբողջությամբ կկործանենք, կամ, ինչպես ասում են, կվերադարձնենք քարե դար»։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250