Քաղաքականություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ Լուկաշենկո
Edita
Բելառուսը չի ցանկանում պատերազմ, սակայն պատրաստ է դրան, եթե իր նկատմամբ կիրառվի ուժի սպառնալիք։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն
«Ոչ մի խաղաղ ժամանակ չի կարող լինել։ Մենք պատրաստվում ենք պատերազմի։ Մենք պատերազմ չենք ցանկանում, սակայն բանակը հենց դրա համար էլ նախատեսված է։ Եթե հանկարծ ինչ-որ մեկը որոշի մեզ հետ խոսել զենքի լեզվով կամ թիրախավորել, մենք կպատասխանենք։ Դրան ենք պատրաստվում», – ասել է Լուկաշենկոն։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ իր ենթակաները միշտ պետք է պատրաստ լինեն պատերազմի, քանի որ այդ դեպքում իրենցից կվախենան և «ոչ ոք այստեղ չի գա»։