Ծեծկռտուք` Չարենցավանի դատարանում. ժամանել են մեծ թվով իրավապահներ
Չարենցավանի դատարանում խառնաշփոթ իրավիճակ է ստեղծվել։ ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանի հորեղբոր թոռան՝ Սարգիս Զեյնալյանի սպանության գործով դատական նիստի ընթացքում տուժող և մեղադրյալ կողմերի միջև ծեծկռտուք է սկսվել։ Այս մասին հայտնում է ArmLur-ը:
Դրա հետևանքով վիրավորվել են նաև դատական կարգադրիչները։ Կարգադրիչներից մեկը գլխի հատվածում վնասվածք է ստացել։
Ներկայումս դեպքի վայրում աշխատում են իրավապահները։
Ինչպես հայտնում է Shamashyan-ը, դատական նիստի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել ամբաստանյալի և տուժող կողմի հարազատների միջև, որը վերածվել է իսկական մարտի, որի ժամանակ կոտրվել է դատարանի գույքը, տուժել են նաև դատական կարգադրիչներ, որոնցից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել։
Այս պահին դատարան են ժամանել մեծ թվով իրավապահներ։
Լարված իրավիճակը պահպանվում է և միայն կարգադրիչների գործողությունների արդյունքում է, որ ծանր հետևանքներ չեն եղել, քանի որ ըստ օպերատիվ տեղեկությունների՝ նրանց մեջ եղել են նաև դանակներով զինված քաղաքացիներ։
Հիշեցնենք` 2025 թվականի նոյեմբերի 10-ին Աբովյան քաղաքում 2անձ հարձակվել էին 24ամյա Սարգիս Զեյնալյանի վրա դանակի հարվածներ հասցրել ,ինչի հետեւանքով նա սպանվել էր։