Պատահարներ

Արտաշատի ոստիկանները մեքենաներից կատարված գողություններ են բացահայտել. մյուս մասնակցին դեռ փնտրում են

WRed 1 րոպե 153 դիտում
Արտաշատի ոստիկանները մեքենաներից կատարված գողություններ են բացահայտել. մյուս մասնակցին դեռ փնտրում են

Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Ոստան գյուղի 18-ամյա մի բնակիչ անձնական ունեցվածքի գողություններ է արել:

 

Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո ապրիլի 30-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին:

Պարզվել է` մարտ ամսին նա ընկերոջ հետ գողացել էր Արտաշատի Թովմասյան փողոցում կայանված «ՎԱԶ-2110» մակնիշի մեքենայի ձայնարկիչը` իր բարձրախոսներով, իսկ օրեր անց, դարձյալ նույն փողոցում, գաղտնի հափշտակել էին «Սուբարու Տրավիո» մակնիշի մեքենայի ձայնարկիչն ու առջեւի լուսարձակը:

Կասկածվողը տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնը մասամբ հայտնաբերվել է:

Միջոցառումներ են ձեռնարկվում` մյուս մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ:

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250