Պատահարներ

Քիչ առաջ ոստիակնները կանխել են երիտասարդի ինքնասպանության փորձը

WRed 210 դիտում
Քիչ առաջ ոստիակնները կանխել են երիտասարդի ինքնասպանության փորձը

Քիչ առաջ քաղաքացին անցել էր «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը եւ սպառնում էր իրեն ցած նետել, ոստիկանները կանխել են ինքնասպանությունը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

 

Հավաքված մի քանի քաղաքացիները, տեսնելով, որ չեն կարողանում նրան համոզել, նկատում են, որ այդ պահին նշված վայրով անցնում են ճանապարհային ոստիկանները:

Կայքի թղթակցի հետ զրույցում 2 քաղաքացի, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առջեւ խոսել, ասել են. «Ջահել տղա էր, անցել էր կամրջի վտանգավոր եզագիծը ու ինչքան համոզում էինք, հետ չէր կանգնում իր մտքից: Նկատեցինք, որ ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան անցնում է այս հատվածով: 11 60 բորտն էր, կանգնեցրեցինք ու լավ էր, ճանապարհային ոստիկանները այդ քաղաքացու հետ՝ չիմացանք ինչ խոսեցին, ու նրան հետ բերեցին անվտանգ վայր, որից հետո արդեն ժամանեցին ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները, որպեսզի պարզեն արդեն եղելությունը»։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250