Պատահարներ

Խոշոր ավտովթար՝ Սյունիքում. վիրավորներ կան

WRed 201 դիտում
Խոշոր ավտովթար՝ Սյունիքում. վիրավորներ կան

Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 4-ին, ժամը 17:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Երեւան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Պարգեւ Կ., ծնված 1974 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 30 մ գլորվել մոտակա ձորը, ինչի հետեւանքով ուղեւորները (Նարեկ Վ., ծնված 1994 թ., Մարզպետ Կ., ծնված 1993 թ., Համեստ Հ., ծնված 1950 թ. եւ Սամվել Կ., ծնված 1968 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի փականը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250