Պատահարներ

Աբովյանում 27–ամյա վարորդը Lada Priora-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա մահացել է

WRed 187 դիտում
Աբովյանում 27–ամյա վարորդը Lada Priora-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա մահացել է

Մայիսի 5-ին, ժամը 21:20-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ 27-ամյա Տիգրան Սեդրակյանը իր վարած Lada Priora 69 GG 669 համարանիշի ավտոմեքենայով Երիտասարդական փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Աբովյան քաղաքի բնակիչ, 79-ամյա Լարիսա Եփրիկյանին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Աբովյան» բժշկական կենտրոն, սակայն դեպքի վայր ժամանած բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը:

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն ՝ պարզելու նրա սթափության աստիճանը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250