Պատահարներ

Ավտովթար Կոտայքի մարզում. 07-ը դուրս է եկել հանդիպակաց, բախվել Opel-ին. կան վիրավորներ

WRed 1 րոպե 154 դիտում
Ավտովթար Կոտայքի մարզում. 07-ը դուրս է եկել հանդիպակաց, բախվել Opel-ին. կան վիրավորներ

Այսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Զովունի-Քանաքեռավան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են ВАЗ 2107 մակնիշի 35 AT 253 համարանիշի և Opel Astra մակնիշի 34 PV 314 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Օպերատիվ է գործել բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է 07-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, վթարային իրավիճակ ստեղծել Opel-ի վարորդի համար ու բախվել Opel-ին, իսկ «Ցռան Վերգոն» հենց 07-ի համար էլ փորձում էր միջնորդ դառնալ: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250