Պատահարներ

Ոստիկանության Արթիկի բաժին բերման ենթարկվածի մեքենայի զննությամբ մարիխուանա է հայտնաբերվել

WRed 171 դիտում
Ոստիկանության Արթիկի բաժին բերման ենթարկվածի մեքենայի զննությամբ մարիխուանա է հայտնաբերվել

Ոստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Արթիկի Անկախության և Տուֆագործների փողոցների խաչմերուկից ոստիկանություն բերման են ենթարկել նույն փողոցի 36-ամյա մի բնակչի՝ մեքենայով հանդերձ։

Մեքենայի զննության պահին բերման ենթարկվածը իրավապահներին ներկայացրել է սուր հոտով, դեղնականաչավուն, մանրացված չորացված զանգված։ Ըստ նրա՝ հայտնաբերվածը մարիխուանա է, ինքն է քաղել օգտագործելու համար։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Նշանակվել է փորձաքննություն։ Նախապատրաստվում են նյութեր։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250