Պատահարներ

Հեծանիվով փորձել են «վրաերթի ենթարկել» ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին

WRed 287 դիտում
Հեծանիվով փորձել են «վրաերթի ենթարկել» ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին

Ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու փաստով։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Երեկ՝ մայիսի 11-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ` 45-ամյա Նիկոլայ Բաղդասարյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 17։00-ից մինչև 17։15-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը հեծանիվով մեծ արագությամբ ընթացել է դեպի իր ուղղությամբ, փորձել վրաերթի ենթարկել իրեն, ապա իր հասցեին հնչեցրել է սպառնալիքներ և սեռական բնույթի հայհոյանքներ։

Բաղդասարյանը ոստիկաններին հայտնել է, որ այդ ամենը կապված իր աշխատանքային գործունեության հետ, և դեպքը տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի դիմաց։ Ն. Բաղդասարյանը ԱԺ պատգամավոր է, «Իմ քայլը» խմբակցության անդամ:

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250